Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Միլանում բացվել է «Մուլտի ֆայթ» մարտական ակումբի մասնաճուղը: Այն արտերկրում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մարզվել և ներկայացնել Հայաստանը: Միլանյան ակումբի բացմանը ներկա է եղել «Մուլտի ֆայթի» նախագահ Ռոբերտ Ղազանչյանը:
