«Մուլտի գրուպ» կոնցեռնը Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործներին հերթական աջակցությունն է ցուցաբերել: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին կայացած հանդիպման ժամանակ խաղողագործները Գագիկ Ծառուկյանից խնդրել էին բետոնե հենասյուներ՝ իրենց այգիներն ընդլայնելու և նորերը հիմնելու համար: Գյուղացիների խնդրանքը հերթական անգամ բավարարվել է. Գագիկ Ծառուկյանի հանձարարությամբ ավելի քան երկու տասնյակ խաղողագործներ ապահովվել են բետոնե հենասյուների անհրաժեշտ խմբաքանակով:
