Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իր թիմակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահը կետ առ կետ ներկայացրել է բոլոր ոլորտոներում առկա խնդիրները և խոսել դրանց լուծումների մասին: «Ես և իմ ղեկավարած թիմը բոլոր ոլորտներին տիրապետում ենք, գիտենք բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները և պատրաստ ենք ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը»,-նշել է Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հրատապ լուծումներ:
