Գագիկ Ծառուկյանը, որպես հատուկ հյուր, մասնակցել է «Ազգային բժշկական պալատ»-ի հանդիսավոր նիստին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը խոսել է առողջապահության ոլորտի խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները: Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Գագիկ Ծառուկյանը հերյուրանք է համարել այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու այս կամ այն ուժերի հետ: Հանդիսավոր նիստի ժամանակ «Ազգային բժշկական պալատ»-ի նախագահ Նարեկ Վանեսյանը հայտարարել է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում լինելու է Գագիկ Ծառուկյանի կողքին և ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը շարունակելու է ԲՀԿ-ի շարքերում:
