Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը: Մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին լծվել են թե’ տարբեր կառույցների աշխատակիցներ ու դպրոցականներ, և թե’ պարզապես քաղաքացիներ: Իսկ Եռաբլուր զինվորական պանթեոնում նաև ծառատունկ է իրականացվել: Ընտրվել են հիմնականում մշտադալար ծառատեսակներ` ի հիշատակ մեր հերոս հայորդիների սխրանքների: