Հինգշաբթի, 06 Դեկտեմբերի 2012 00:00

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել 06.12.2012

Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։

Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:

Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:

Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։

Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:

Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:

Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցեցին նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպես նաև երկրում կոռուպցիային և այլ լրջագույն մարտահրավերներին առնչվող հարցերի շուրջ:

Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների և արդյունավետության վերաբերյալ: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցեցին նաև Հայաստանում առաջիկա թիվ մեկ քաղաքական իրադարձության՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ծանոթ լինելով ԲՀԿ գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստատակամություն ու պատրաստակամություն հայտնեց օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծեց, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են՝ այդ համատեքստում կարևորելով ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպեցին նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:

Քննարկվեցին ինչպես խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրներ։ Բնականաբար չշրջանցվեց նաև առաջիկա նախագահական ընտրությունների թեման։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես  է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման օգտին: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների  ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրեց, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս դիտորդական առաքելություն կիրականացնեն առաջիկա ընտրություններում՝ ամենայն ուշադրությամբ հետևելով ներքաղաքական զարգացումներին:

ԲՀԿ նախագահի գլխավորությամբ հերթական հանդիպումն արդեն «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի» նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ էր, որտեղ ևս քննարկվեցին կուսակցությունների միջև առավել սերտ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով: Հանդիպումը մոտ երկու ժամ շարունակվեց արդեն փակ դռների հետևում:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների միության խմբակցության  փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ:

Քննարկվեցին եվրոպական ինտեգրման, առաջիկա նախագահական ընտրություններում Եվրոպական խոհրդարանի կողմից  իրականացվող  դիտորդական առաքելության հետ կապված հարցեր, ինչպես  նաև Հայաստան-ԵՄ հետաքրքրությունների ոլորտում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ:

Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ հանդիպումների շրջանակներում էլ քննարկվեցին հայկական գաղթօջախներին հուզող խնդիրներ։ Պատվիրակության անդամներն այցելեցին Բրյուսելի հայ Առաքելական Եկեղեցի:

Պաշտոնական այցի վերջում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Եվրամիության  ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այցի նպատակները՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: ԲՀԿ նախագահը ներկայացրեց նաև  կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին: Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծեց, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ   բարեփոխումների իրականացման համատեքստում անչափ կարևորում է նաև ԲՀԿ դերակատարումը: Շտեֆան Ֆյուլեն տեղեկացված էր և իր գոհունակությունը հայտնեց ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած վերջին շրջանի քաղաքական  խորհրդակցությունների վերաբերյալ՝ դրանք համարելով իրապես կարևոր ու անհրաժեշտ:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։