Ինչպիսի՞ն է տնտեսական իրավիճակը Հայաստանում, առաջիկայում հնարավո՞ր է արդյոք երկնիշ աճ գրանցել: Տնտեսական բլոկի պատասխանատուներն ԱԺ-ում անդրադարձել են քաղաքացիներին հետաքրքրող մի շարք հարցերի՝ այդ թվում գնաճին: ՊԵԿ նախագահը լրագրողներին ասել է,որ «տնտեսությունը հստակ վերականգնվում է»: Իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ պատասխանել է հարցին,թե արդյոք իրականություն դարձե՞լ է խոստացված «տնտեսական բումը»: