Նոյեմբերի 21-ից 23-ը Հռոմում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի աշխատանքները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդյունավետ ու կառուցողական է գնահատել: Այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխշահավետ հանդիպումներ, որոնք եվրոպական տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների հետ գործակցության լայն հորիզոններ են խոստանում: Գագիկ Ծառուկյանն Իտալիայից մեկնել է նաև Բելառուսի Հանրապետություն, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: