Ուրբաթ, 10 Հուլիսի 2020 13:33

«Ծառուկյանից վախենալ պետք չէ,պետք է վախենալ առանց աշխատանք մնացած 100.000-ավոր մարդկանցից».Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում անդրադարձել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, համաճարակային իրավիճակին, իր դեմ իշխանության սկսած արշավին: «Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ: Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնել է, որ առողջանալուց հետո մեծ ասուլիս է հրավիրելու և ընդգծել՝ «Կան շատ հարցեր, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա»: ԲՀԿ նախագահը ասել է նաև, թե որոնք են լինելու իր հետագա քայերը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։