«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Այս անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերք են ստացել Շենգավիթ վարչական շրջանի հանրակացարանների բնակիչները: Հիմնադրամի նախաձեռնությանն են միացել նաև ԲՀԿ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, որոնք անձամբ են այցելել հանրակացարաններ և բնակիչներին փոխանցել սննդամթերքով լի փաթեթները:
