Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 11:18

Գ.Ծառուկյանը դրամական պարգևներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 500 ուսանողների

Արդեն 19 տարի շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնն անցկացրել է ուսանողների հետ, պարգևատրել և խրախուսանքի արժանացրել լավագույններին: Այս տարի «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի են արժանացել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ աչքի ընկած Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցները, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված և մասնակից ազատամարտիկների երեխաները: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կրթաթոշակի արժանացած 500 լավագույններին և մաղթել, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո դառնան երկրի արժանի քաղաքացիներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։