Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 18:49

Իշխող ուժին դուր չեկան Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները նույնասեռականների մասին

Բավական լարված մթնոլորտում աշխատանքն է վերսկսել խորհրդարանը: Կրքերը թեժացել են ընդդիմության ներկայացրած և հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերի քննարկման ժամանակ: Խորհրդարանական մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստան»-ի նախագծերին դեմ է քվեարկել: ԱԺ նախագահին և իշխող ուժի ներկայացուցիչներին դուր չի եկել հատկապես Գևորգ Պետրոսյանի ելույթը՝ նույնասեռականներին ու սեռափոխված անձանց վերաբերյալ նախագծի վերաբերյալ, որոնցից մեկով արգելվելու էր նրանց ամուսնությունը, մյուսով՝ երեխայի որդեգրումը: «Իմ Քայլ»- ի պատգամավորները հանդես են եկել խրատական ելույթներով: Նրանց արձագանքել և կառուցողական դաշտում աշխատելու կոչ է արել Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք Ազգային ժողովի դահլիճում որևէ մեկը չի վաստակել»,- հայտարարել է պատգամավորը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։