«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ի թիվս տարբեր թեմաների` ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին: Գագիկ Ծառուկյանն անընդունելի է համարել Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին տեղեկությունը:
