Նոր Խարբերդը նշում է վերակազմավորման 90 ամյակը: Ցեղասպանությունից մազապուրծ եղած խարբերդցիների ժառանգները Արարատի մարզում գտնվող համայնքը հիմնել են 1929 թվականին: Չնայած Նոր Խարբերդում ապրում են բնակիչներ տարբեր շրջաններից , սակայն 15 ընտանիքի արմատներ սկիզբ են առնում հենց Արևմտյան Հայաստանի պատմական Խարբերդ քաղաքից: Խարբերդցիների հետ համայնքի տոնը նշել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի անունից շնորհավորել են Խարբերդի վերակազմավորման 90 ամյակը և խարբերդցիներին փոխանցել Գագիկ Ծառուկյանի նվերը:
