ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանին և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգման հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանին: Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում բնակվող Իրմա Սաֆրազբեկյանը Հայաստան այցելելուն պես շտապել է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պապի՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ Դսեղում գտնվող տուն–թանգարանը հիմնանորոգելու համար: Տեր Տիրան Աբեղա Հակոբյանը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի ողջույնները: Հոգևոր հայրը հատուկ Հայաստան է այցելել` Գագիկ Ծառուկյանին հրավիրելու հոկտեմբերին Երուսաղեմում անցկացվելիք Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված հոբելյանական տոնակատարությանը մասնակցելու համար:
