Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Եվրոպական խաղերից հաղթանակներով վերադարձած մեր մարզիկներին: Հայրենական սպորտի ղեկավարը, ի պատիվ հայ մարզիկների փառահեղ հաղթանակների, տոնական երեկո էր կազմակերպել, որին մասնակցում էին ոչ միայն մարզիկները, այլև նրանց ծնողներն ու մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:
