Հայաստանում մեկնարկել է Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը, որին մասնակցում են աշխարհի 36 երկրի 700-ից ավելի անվանի բժիշկներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, Ծառուկյան ընտանիքի անդամները: «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին քննարկվելու են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: Համագումարին խոշոր աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
