ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-ից 30-ը կայանալիք Եվրոպական 2-րդ խաղերի մասնակից հայ մարզիկների հետ: Տարվա կարևոր մարզական խաղերին Հայաստանը կներկայանա մեծաքանակ թիմով։ Հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դեռևս 4 տարի առաջ Հայաստանը պատվով է ներկայացել Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, իսկ այժմ սպասելիքներն անհամեմատ մեծ են: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Մինսկում լինելու է մեր մարզիկների կողքին և ամեն հարցում աջակցելու է նրանց: ՀԱՕԿ նախագահը հաղթական մրցելույթներ է մաղթել բոլոր մասնակիցներին՝ համոզմունք հայտնելով, որ Եվրոպական 2-րդ խաղերում մեր մարզիկները Հայաստանը կներկայացնեն ամենաբարձր մակարդակով։
