Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 11:28

Գ.Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերը եղել են մեր երկրի տեսարժան վայրերում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների ղեկավար-ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերի հաջորդ կանգառը Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում էր: Այնտեղ կատարած շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են հայկական կոնյակագործության պատմությանը, գործարանի արտադրանքին, համտեսել են հայկական արևահամ կոնյակ ու 100 տարեկան գինի: Արտերկրից ժամանած գործիչները եղել են նաև Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։