«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը և սիրիական «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում բացել են «Մուլտի Տեքստիլ» խանութ-սրահը: Խանութում ներկայացված է տեքստիլ արդյունաբերության լայն տեսականի՝ որակյալ բամբակյա սրբիչներ, լոգանքի խալաթներ, անկողնային պարագաներ, սպիտակեղեն: «Մուլտի Տեքստիլում» ներկայացված ապրանքները շուկայում վաճառվող թուրքական ապրանքից տասն անգամ ավելի որակյալ են և մատչելի:
