Շաբաթ, 23 Փետրվարի 2019 11:22

ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, կարևոր համարել դրանց   խորացմանն ուղղված ջանքերը: ԲՀԿ նախագահը  դեսպանին ներկայացրել է նաև  առաջիկա ծրագրերը: Նա  մասնավորապես անդրադարձել է իր ֆինանսավորմամբ Աբովյանում կառուցվող ռուսական դպրոցի աշխատանքների ընթացքին և Քանաքեռի ռուսական դպրոցում մարզադահլիճ կառուցելու նախաձեռնությանը: Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների  համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« June 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։