ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են աշխարհում հայտնի «Մադրիդի Ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: «Մադրիդի Ակումբը» աշխարհի խոշորագույն հարթակն է, որի անդամ են հանդիսանում տարբեր երկրների 116 նախկին առաջնորդներ: Հանդիպմանը քննարկվել են հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հետ կապված հարցեր: Նախագահ Թյիրքը հիացմունքով է արտահայտվել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունում և նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնում կանանց տրվող լայն հնարավորությունների՝ մասնավորապես կարևորագույն ղեկավար պաշտոններ վստահելու փաստի վերաբերյալ:
