Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 11:30

Գ. Ծառուկյանն իտալացի գործընկերոջ հետ հիմնում է սպասքի արտադրություն՝ Ceramisia բրենդով

Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և իտալական հայտնի «Իթելիան սթոունվեյր» հոլդինգը՝ «Ceramisia» բրենդով, Հայաստանում հիմնում են սպասքի արտադրություն: «Արտադրված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» մակնշմամբ տեսականին կսկսի թողարկվել արդեն ապրիլին: Սկզբում կբացվի 150 աշխատատեղ, կարտադրվեն կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Առաջին տարում արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի Միացյալ Նահանգներ: «Հիմնվելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա՝ մտադիր ենք Հայաստանում ստեղծել նմանը չունեցող արտադրություն»,- նշել է «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Նա և Գագիկ Ծառուկյանը շրջել են գործարանի տարածքում, քննարկել արտադրության շուտափույթ մեկնարկի հետ կապված հարցեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։