Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Մեծ Բրիտանիայի Կառավարության նախկին անդամ, Մարգրեթ Թետչերի և Դեյվիդ Քեմերոնի օրոք նախարարի պաշտոն զբաղեցրած , լորդ Ֆրանսիս Մոդը, Լորդերի պալատի անդամ, Բարոնուհի Սիմոն Ֆիննը, Լոնդոնի Policy Exchange ուղեղային կենտրոնի ավագ գիտաշխատող, գրող, հրապարակախոս Վիլյամ Շոուքրոսը և London Infrastructure ընկերության գործադիր տնօրեն Աֆզալ Ամինը: Հյուրերը լսել են ԲՀԿ նախագահի մոտեցումները Հայաստանի զարգացման վերաբերյալ և հայտարարել, որ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի անձնական գործոնն ու հեղինակությունը, շատ ուրախ կլինեն օգտակար լինել Հայաստանին:
