Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 11:47

"Այսօր կա տնտեսական հեղափոխություն իրականցնելու հնարավորություն". Գ. Ծառուկյանը՝ աբովյանցիներին

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը: "Այսօր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունն է", - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահն իր համաքաղաքացիներին ներկայացրել է "Բարգավաճ Հայաստանի" նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել երկրի ներքին և արտաքին խնդիրներին, խոսել հայրենադարձության և ներդրումների անհրաժեշտության մասին: "Ոչ թե տեսականորեն , այլ գործնականում գիտեմ յուրաքանչյուրիդ խնդիրը, պատրաստ եմ օգտագործել իմ անձնական կապերը ներդրումներ գրավելու համա", - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ իր թիմակիցներին հրահանգել է քարոզարշավը վարել կոռեկտ և որևէ քաղաքական գործչի հասցեին որևիցե վատ բան չասել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։