Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված և վերակառուցված եկեղեցիների թիվը շատ շուտով կհամալրվի ևս երկուսով: Նրա հովանավորությամբ այս պահին լայն թափով ընթանում է Առինջի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցիների շինարարությունը: Կարճ ժամանակ անց տեղի բնակիչներն իրենց վերանորոգված աղոթատեղիները կունենան: Վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետևում: Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
