Մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել Երդվյալ Ազատամարտիկների միության 6-րդ համագումարը, որին ներկա է եղել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երկարամյա ազգօգուտ բարեգործությունների, ազատամարտիկների ընտանիքներին համակողմանի աջակցության, ինչպես նաև երդվյալ Ազատամարտիկների միության կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է Երդվյալ Ազատամարտիկ՝ համար 001 ոսկե մեդալով: ԲՀԿ նախագահը վերահաստատել է՝ լինելու է մշտապես մեր հայրենիքի պաշտպանների կողքին, ուժերի ներածին չափով սատարելու է ազատամարտիկների բոլոր նախաձեռնություններին:
