«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին՝ խոշորացույցի տակ առնելով հանրության տարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամ դիմած հարյուրավոր քաղաքացիներ, որոնք գտնվում են սոցիալապես դժվարին վիճակում, հերթական անգամ ֆինանսական աջակցություն են ստացել: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի փոքրիշատե մեղմելու սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հոգսը: Նա վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:
