Նրանք զոհվեցին, որպեսզի մենք ապրենք. հերոսածին մայրերի առջև յուրաքանչյուրս պարտավոր է գլուխ խոնարհել: Ապրիլի պատերազմի հերոսների մայրերն ու կանայք արդեն երկրորդ գարունն են դիմավորում առանց սիրելի որդիների ու ամուսինների: Կյանքը շարունակվում է, բայց արդեն այլ իմաստ ստացած: Ուշադրություն ու հոգատարություն. ահա այն ամենը, որ այսօր կարող է գոտեպնդել նրանց: Կանանց միամսյակի առիթով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Ապրիլի պատերազմի հերոսների կանանց և մայրերին ծաղիկներ ու խորհրդանշական նվերներ է հանձնել:
