Ուրբաթ, 09 Փետրվարի 2018 20:16

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և Բնապահպանության նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ստորագրել են գործակցության հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը, նաև համատեղ ուժերով լուծում տալու ոլորտի խնդիրներին: Որպես գործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը նախարարությանը 10-ը Նիվա ավտոմեքենա է նվիրաբերել: «Մեր բնությունը մեր հարստությունն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ այն պահպանելու գործում պատրաստ է ներդնել ոչ միայն տեխնիկական և ֆինանսական միջոցներ, այլև ներգրավվել մարդկանց, որոնք օժտված կլինեն մասնագիտական գիտելիքներով ու անհրաժեշտ փորձով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« July 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։