Ամանորն աշխարհի բոլոր երեխաների ամենասիրելի տոնն է: Չէ՞ որ հենց այդ ժամանակ են փոքրիկներն իրենց սրտում երազանքներ պահում ու մեծ հավատով սպասում դրանց իրականացմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Ամանորի բազմաթիվ անակնկալներ էր նախապատրաստել տոնին սրտատրոփ սպասող մանուկների համար: 10-ը օր շարունակ հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ շրջել են քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում ու հանրապետության մարզերում՝ նվերներ բաժանելով ավելի քան 350.000 երեխայի՝ քաղաքամայր Երևանից մինչև հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր: Նախատոնական և հետտոնական օրերին շարունակվող ամենաբարի նախաձեռնությունը ներառել է ամբողջ հանրապետությունը:
