Արդեն ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնն անցկացրել է ուսանողների հետ, պարգևատրել և խրախուսանքի արժանացրել լավագույններին: Նա հայտարարել է, որ այս տարի իր հանձնարարությամբ անվանական կրթաթոշակի են արժանանալու նաև ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդները: Գագիկ Ծառուկյանը նաև տեղեկացրել է, որ հիմնադրամը հետայսու նոր տնօրեն է ունենալու:
