Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում: Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը առաջինն այցելել է Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի, որտեղ հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև Եվրոական խորհրդարանում մեկնարկել են քաղաքական հանդիպումները: ԲՀԿ պատվիրակությանը նախ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնման հանձնակատար Յոհաննես Հանը: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատգամավորները Եվրախորհրդարանի նիստերի գլխավոր դահլիճում մասնակցել են Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նիստին, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը ծավալուն ելույթ է ունեցել: Դրան հաջորդել են Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները:
