Մուլտի գրանդ հյուրանոցում սեպտեմբերի 22-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պահպանողականություն և առաջընթաց կոնֆերանսը: Միջոցառմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները՝ տրանսպորտի նախարար, Լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանի գլխավորությամբ, բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի և համայնքների պալատի անդամներ, բարոնուհիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի Խորհրդարանի Ծառուկյան խմբակցության պատգամավորներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ, հյուրեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունել է , որ ԲՀԿ-ն և Բրիտանիայի պահպանողականները, որպես մեկ միասնական ընտանիքի՝ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամներ, միասնաբար են քննարկում եվրոպական օրակարգի հարցերը: Ես իրապես մեծ հնարավորություն եմ տեսնում՝ զարգացնելու և խորացնելու հայ-բրիտանական հարաբերությունների թե՜ քաղաքական եւ թե՜ տնտեսական օրակարգը,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
