ԱԺ-ում այսօր նաև հայտարարությունների ժամ էր: «Շատ տարօրինակ կլինի, որ բոլոր բնագավառներում ձախողված քաղաքական մեծամասնությունը նորից վերարտադրվելու փորձ անի: Ինքը պետք է լավագույն դեպքում ընդդիմություն դառնա»,- հայտարարել է Միքայել Մելքումյանը: Պատգամավորներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են ներքաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերի:
Ավելի քան մեկ ու կես տարի ձգված նիստերից հետո «Մարտի 1»-ի գործը մտնում է դատաքննության փուլ, հայտարարել է Աննա Դանիբեկյանը: Դատավորի այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և հեռացել: Մինչև այդ թեժ բանավեճի մեջ են մտել երկրորդ նախագահի փաստաբաններն ու մեղադրող դատախազը: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Գևորգ Բաղդասարյանին՝ պնդելով, որ նա Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հետ:
ԱԺ-ում հերթական նիստերի մեկնարկը նշանավորվել է թեժ քննարկումներով: Օրակարգում եղել է նաև ռազմական դրությունը վերացնելու մասին ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը: ԱԺ նախագահը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել ընդդիմության առաջարկին: Բուռն են քննարկվել նաև ներքաղաքական հարցերը: Նաիրա Զոհրաբյանն ահազանգել է ՔԿՀ-ներում կալանավորներին ուղղորդելու մասին: Լիլիթ Մակունցը բոյկոտել է իր իսկ նախաձեռնած ճեպազրույցը՝ լրագրողների հարցերը որակելով վիրավորական: Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, թե ով է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունները: Մովսես Հակոբյանը խոսել է ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները հետ բերելու, բանակի չօգտագործված զինատեսակների, երկինք չբարձրացած ռազմավիացիոն կործանիչների, նաև ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսկ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու լավագույն լուծումն, ըստ Հակոբյանի, ընտրությունների անցկացումն է:
ՍԴ-ն սկսել է քննել սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դիմումը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը միջնորդել են,որ գործը քննվի հրապարակային: Միջնորդությունը չի ընդունվել,որոշվել է գործը քննել գրավոր՝ փակ դռների հետևում:Վիճարկվող հոդվածը հակասահամանադրական ճանաչվելու դեպքում 2-րդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Բարձր դատարանը որոշումը կհրապարակի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:
Ավելի քան մեկ ու կես տարի ձգված նիստերից հետո «Մարտի 1»-ի գործը մտնում է դատաքննության փուլ,հայտարարել է Աննա Դանիբեկյանը: Դատավորի այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և հեռացել: Մինչև այդ թեժ բանավեճի մեջ են մտել երկրորդ նախագահի փաստաբաններն ու մեղադրող դատախազը: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Գևորգ Բաղդասարյանին՝ պնդելով, որ նա Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv