Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 19.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսն է տվել: Լրագրողների հետ 3 ժամ տևած բացօթյա հանդիպմանը Սարգսյանն անդրադարձել է միայն մեկ թեմայի՝ քառօրյա պատերազմ: «Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, իսկ հաղթանակի չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է»,- ասել է երկրի նախկին ղեկավարը: 3-րդ նախագահը չի համաձայնել դիտարկմանը, թե ինքը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում:«Այսօրվա ասուլիսը ևս քաղաքական ակտիվություն չեմ համարում»,- նշել է Հանրապետական կուսակցության ղեկավարը: Սերժ Սարգսյանի ասուլիսին մասնակցել և նրան հարցեր է ուղղել նաև մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանը:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: «Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա: Ներկայացվել են ճանապարհների նորոգման հնարավոր տարբեր մոդելներ: Վարչապետը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը:

«Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած հերթական նիստի ժամանակ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի՝ դատարանը լսել է տուժողների իրավահաջորդներին: Նրանք նշել են, որ պետության պարտականությունն է դատարանի միջոցով իրականացնել արդար քննություն, որպեսզի ամեն մարդ իր արարքի համար արժանի պատիժ ստանա: Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրողը հրապարակել էր մեղադրական ճառը և 8 ու կես տարուց մինչև ցմահ ազատազրկում պահանջել «Սասնա ծռեր»-ի անդամների համար:

Ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը դյուցազնագրքի հերթական ռեկորդներն է սահմանել: Դրանք հավակնում են տեղ գտնել նաև Գինեսի ռեկորդների գրքում: Զորավար Անդրանիկի թանգարանի բակում Սաքունցը իրար հետևից թարմացրել է 3 ռեկորդ՝ ընդ որում մեկի դեպքում նա մի քանի անգամ գերազանցել է Գինեսի ռեկորդը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։