Items filtered by date: Հինգշաբթի, 08 Հոկտեմբերի 2020
Հինգշաբթի, 08 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 08.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե Սուրբ Ղազանչեցոցը թիրախավորելուց հետո կհասցվե՞ն արդյոք համաչափ հարվածներ Ադրբեջանին : Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ արցախա-ադրբեջանական շփման գծում այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ:

 

Թշնամին այսօր հատել է հերթական կարմիր գիծը: Հրթիռակոծվել է Շուշիի խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ըստ ականատեսների՝ քաղաքի երկնքում 3 ռմբակոծիչ է հայտնվել: Դրանցից մեկն ընկել է եկեղեցու վրա՝ մասամբ վնասելով այն: Ներսում գտնվող կինն ու երեխան հրաշքով են փրկվել: Ավելի ուշ հակառակորդն իրականացրել է 2-րդ հրթիռակոծությունը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել այնտեղ գտնվող ռուս լրագրողներից մեկը: Արցախցի բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար:
 


Ռազմաճակատում մեր հաղթանակի համար կռիվ տվող հերոսներին օգնելու համար կանայք ջանքեր են գործադրում թիկունքում: Բացառություն չեն Ստեփանակերտի կարի գործարանի կամավոր դերձակները, որոնք այս օրերին՝ գիշեր-ցերեկ, աշխատում են անտրտունջ ու որ ամենակարևորն է՝ անմնացորդ նվիրումով: Հոգատար կանայք, մայրերն ու քույրերն ամեն ինչ անում են՝ մեր զինվորներին օգտակար լինելու և համազգային հաղթանակի կերտման գործում իրենց ավանդն ունենալու համար:

Ռազմաճակատ մեկնած կամավորականները հայկական զորքերի հետ շարունակում են հերոսաբար հետ մղել թշնամուն՝ նրան հասցնելով ջախջախիչ հակահարվածներ: «Մենք դատապարտված ենք հաղթանակի»,- հայտարարում են հայ կամավորականները: Ներկայացնում ենք պաշտպանության բանակի տարածած տեսանյութը:

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ,որը հերթական անգամ ապացուցում է Սիրիայում վարձկանների հավաքագրումը՝ Ադրբեջան տեղափոխվելու նպատակով: Տեսանյութում, որն արվել է Աֆրին քաղաքում, Իմամը կոչ է անում ներկաներին միանալ և պատերազմ վարել Արցախի դեմ՝ Ադրբեջանի կողմից, այնպես, ինչպես պատերազմել են Սիրիայում և Լիբիայում:

Խորհրդարանում ճեպազրույցների օր էր, գլխավոր թեման՝ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը: Պատգամավորներն իրենց տեսակետն են ներկայացրել բանակցային գործընթացի, Արցախի ճանաչման և պատերազմի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ: Պատգամավորները նաև անդրադարձել են Գագիկ Ծառուկյանի կալանքն ամփոփոխ թողնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշմանը: Էդմոն Մարուքյանը հույս հայտնել է, որ գլխավոր դատախազը կբավարարի իր դիմումը:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը: Նա այս օրերին դարձավ զինվորի հավաքական կերպարի մարմնացումը, իսկ նրա լուսանկարը հայտնվեց նաև միջազգային մամուլի առաջին էջերում: Ալբերտի մահվան կապացությամբ ֆեյսբուքում գրառում է արել նրա հայրը: Արտակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որդու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նա իր և ընտանիքի անունից խնդրել է, որ ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը ցանկացողները փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:«Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին,վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,-գրել է նա:

Գաղտնի վայրում՝ փակ ձևաչափով. Ժնևը հյուրընկալել է արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները: Առաջին փուլում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ բանակցում է Ադրբեջանի արտգործնախարարը: Երկրորդ փուլը նախատեսված է հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում, Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ: Նախօրեին էլ, ի լուր աշխարհի, Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ՝ կոչ անելով ճանաչել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։