«Պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդի նիստում Օնիկ Գասպարյանը չի առաջարկել դադարեցնել պատերազմը»,- կառավարությունում լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արմեն Գրիգորյանը հերքել է պնդումները, թե կառավարությունը պատերազմում կրած պարտության սլաքներն ուղղում է դեպի բանակը: ԱԽ քարտուղարը նաև պարզաբանել է, թե ինչու ՍՈՒ 30 կործանիչների համար բանակը հրթիռներ չի ունեցել: Իսկ կառավարությունը հերթական նիստում որոշել է մինչև 97.5 տոկոսով ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների աշխատավարձերը: Հայաստանում հյուրընկալվող արցախցիների համար հյուրընկալության պետական աջակցության ծրագրի ժամկետն էլ երկարաձգվել է: