«Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Կովկասում նոր իրողություններին դիմակայելու համար նա կարևոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը: Տեսակամուրջի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման արդյունքում մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին ու մարտահրավերներին: