Գործողություն «գյոռբագյոռ». այսպես է ՊԲ-ն անվանել Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացումը: Հրապարակվել է նաև բերդաքաղաքի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման վերացման բացառիկ տեսանյութը: Այսօր թշնամին հարձակման փորձ էր արել նաև Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծում, սակայն տապալվել էր՝ կորցնելով 5 տանկ և 2 ՀՄՄ: ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթացել են որոնողական գործողություններ: Դրանով պայմանավորված՝ ՊԲ-ն հայտնել է Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածների՝ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ լինելու մասին: