Երեքշաբթի, 17 Հուլիսի 2018 20:04

Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործարանի դեմ բողոքի ակցիան ուղղորդված է եղել

Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ՝ Իրանում և միջազգային շուկայում ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող Արմօյլ ընկերությունը Հայաստանում վերսկսել է գործունեությունը : Արմօյլի և Մուլտի գրուպ կոնցեռնի հսկայական ներդրումների շնորհիվ՝ Եղվարդ տանող ճանապարհին շուտով կբացվի քսայուղերի և բիտումի գործարան՝ ստեղծելով մի քանի հարյուր աշխատատեղ հատկապես տեղի բնակչության համար: Արմօյլ ընկերության տնօրենն ու Մուլտի գրուպ կոնցեռնի փոխտնօրենն այսօր անդրադարձել են կատարված հսկայական ներդրումներին և գործարանի կառուցման շուրջ ծագած անհիմն աղմուկին: Ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդինը հայտնել է, որ բողոքի ակցիան տեղի բնակիչների մտահոգության պատճառով չէ: Ակցիայի կազմակերպիչն այդ տարածքում արտադրություն և այգիներ ունեցող Սեմուր ընդ կո ընկերության տնօրինությունն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։