Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկումն այսօր բավական բուռն է անցել: Օրակարգի միակ հարցը ընտրակարգի մոդելն էր: Խմբակցությունները թեեւ հայտնել են իրենց համար ընդունելի տարբերակները, սակայն միաժամանակ հայտարարել են՝ պատրաստ են որոշակի փոխզիջումների: