Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Հունիսի 2021
Չորեքշաբթի, 09 Հունիսի 2021 22:55

Էպիկենտրոն 09.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Խաղատներում բանակի փողերը տանուլ տալու վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանին տված 24 ժամը լրանալուց հետո Սերժ Սարգսյանը ձայնագրություն է հրապարակել: Այդ ձայնագրության մեջ Փաշինյանը պատմում է դեռևս 2018 թ. մայիսի 12-ին Սոչիում Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ ունեցած խոսակցության մասին, որի ժամանակ ինքը մերժել է «Լավրովի պլանով» Ղարաբաղի հարցը լուծելու 3 նախագահների առաջարկը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ ձայնագրությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանը դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք՝ զրոյացնելով նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերը:

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն համոզված է, որ մեր երկիրը պետք է վարի բազմակողմանի արտաքին քաղաքականություն: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանն էլ ասում է, որ իշխանության գալուց 24 ժամ անց կատարելու են թշնամուն Հայաստանի սուվերեն տարածքից հանելու գործնական քայլեր: Իսկ «Ազգային ժողովրդավարական բևեռը» խորհուրդ է տալիս բռնել այլընտրանքային ուժերի մեկնած ձեռքը:

«Նոյեմբերի 9-ից հետո հայրենիքի անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգը շարունակում է կառչած մնալ իր աթոռից»,- Վայքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը: Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ խոսել է երկրի առջև ծառացած հիմնական մատահրավերների մասին: Ջերմուկցիների հետ հանդիպմանն էլ 2-րդ նախագահն անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ հանքը չի շահագործվի, եթե վտանգ ներկայացնի քաղաքի համար:

Մարտական գործողությունների մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ գերիները կներեն մեկ-երկու ամիս ավելի գերության մեջ մնալը:«Պատերազմով անցած ու հատկապես գերության մեջ եղած մարդու մասին այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել»,- ասել է Ավետիսյանը:

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուն այսօր այցելել է Շիրակի մարզ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Մեծ Մանթաշ, Արթիկ, Պեմզաշեն, Մարալիկ և մի շարք այլ համայնքնրի ընտրողների հետ:«Իմ որդին պատրաստ է բոլոր գերիներին վերադարձնելու դիմաց պատանդի կարգավիճակով գնալ Բաքու»,-Մեծ մանթաշցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրել է,որ համապատասխան մարմիններին հանձնարարել է Բաքիվին պաշտոնապես փոխանցել իր առաջարկը:

Ռուսաստանի արտգործնախարարը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում մանրամասն խոսել է Արցախի և Հայաստանի մասին: Սերգեյ Լավրովը հստակեցրել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցնել, իսկ այս փուլում կարևոր է համարել տարածաշրջանի խաղաղ կյանքը վերականգնելը: Նախարարն ընդգծել է նաև, որ ղարաբաղյան վերջին պատերազմը պետք է ավարտվեր շատ ավելի շուտ, քան դա արվել է և ընդգծել, որ Ռուսաստանի մեղքը չէ, որ պատերազմը ձգվել է ավելին, քան կարող էր:

Քաղաքական ուժերը ընտրողներին կոչ են անում քվեաթերթիկն արկղը գցելուց առաջ լավ մտածել քանի որ հունիսի 20-ին է որոշվելու երկրի ապագան: «Լուսավոր Հայաստանը» շրջել է Աջափնյակում, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը հանդիպումներ է ունեցել Արագածոտնում, իսկ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է նախընտրական ծրագրի տնտեսական մասը:

Կան նաև քաղաքական ուժեր, որոնք հանրային ակտիվությամբ դեռևս աչքի չեն ընկել: «Էպիկենտրոնը» կապ է հաստատել առ այսօր քարոզարշավ չիրականացրած կուսակցությունների ներկայացուցիչների հետ և փորձել է պարզել՝ երբ և ինչպես են պատրաստվում իրենց անելիքների ու ծրագրերի մասին իրազեկել հանրությանը:

MMA-ի մարտիկ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Վարշամ Գևորգյանը հունիսի 25-ին Ղազախստանում կանցկացնի իր հերթական մենամարտը՝ մրցելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ: Կարևոր մենամարտի նախապատրաստական փուլը հայ մարզիկն անցնում է հայրենիքում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։