Items filtered by date: Երեքշաբթի, 22 Հունիսի 2021
Երեքշաբթի, 22 Հունիսի 2021 22:27

Էպիկենտրոն 22.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է քաղաքական թիմի հետ: Խորհրդարանում չլինել, չի նշանակում քաղաքականությամբ չզբաղվել,-ասել է Գագիկ Ծառուկյանը և թիմակիցներին հորդորել է մշտապես բաց պահել կուսակցության գրասենյակները, լինել ժողովրդի կողքին ու զբաղվել արտախորհրդարանական ակտիվ գործունությամբ: ԲՀԿ նախագահն իր և կուսակցության քաղաքական խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել մեր հայրենակիցներին՝ ԲՀԿ-ին տրված ձայների համար և վստահեցրել, որ յուրաքանչյուր քվե շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Երեքշաբթի, 22 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 22.06.2021

Published in Անցուդարձ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է քաղաքական թիմի հետ: Խորհրդարանում չլինել, չի նշանակում քաղաքականությամբ չզբաղվել,-ասել է Գագիկ Ծառուկյանը և թիմակիցներին հորդորել է մշտապես բաց պահել կուսակցության գրասենյակները, լինել ժողովրդի կողքին ու զբաղվել արտախորհրդարանական ակտիվ գործունությամբ: ԲՀԿ նախագահն իր և կուսակցության քաղաքական խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել մեր հայրենակիցներին՝ ԲՀԿ-ին տրված ձայների համար և վստահեցրել, որ յուրաքանչյուր քվե շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Երեքշաբթի, 22 Հունիսի 2021 19:00

Ձայնային հարված 22.06.2021

Published in Music Սթար

«Միայն ընտրությունների օրը 5 ապօրինի կրպակ է տեղադրվել»,-Երևանի ավագանու նիստում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Մայրաքաղաքի փողոցներում՝ հատկապես Հալաբյանում, ապօրինի շինությունների քանակը ավելացել է: Մարությանը հայտարարել է, որ գործում է բանդա և դրա դեմ քայլեր կձեռնարկվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է ԶՈՒ ԳՇ պետը: Արտակ Դավթյանը նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա, բանակցություններ են ընթանում զորքերը հետ քաշելու ուղղությամբ: Գեներալ-լեյտենանտը վստահեցրել է, որ այդ հատվածում տարածքային ոչ մի զիջում չի լինելու: «Եթե չհաջողվի Հայաստանի սահման ներխուժած ադրբեջանական զինուժին բանակցություններով դուրս բերել երկրի տարածքից, ապա կքննարկվի ուժային ճանապարհով նրանց հեռացնելու տարբերակը»,-ասել է Արտակ Դավթյանը:

Երեկ Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը: Այսօր նորակոչիկների երկրորդ խումբն է մեկնել ծառայության: Բանակ գնացող տղաներինc: Կենտրոնական հավաքակայանում կուտակումներից խուսափելու համար ծնողները վիճակահանությանը հետևել են առցանց:

«Եթե իշխանությունը շարունակի նույն ոճով, Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ»,-այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չունեն, սակայն հավելել է, որ իրենք ստացել են պայքարը շարունակելու շատ լուրջ հնարավորություն: Քոչարյանը նաև նշել է, որ իրենց օրակարգում շարունակելու է մնալ իշխանություն վերցնելու հարցը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում խաղաղապահներ տեղակայելու հարցին հորդորել է սպասել: Սերգեյ Կոպիրկինը նաև ասել է, որ Մոսկվան արել և անում է հնարավորը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար: Այս և այլ թեմաների մասին դեսպանը խոսել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ Հաղթանակի զբոսագի կատարած այցի ժամանակ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։