Items filtered by date: Հինգշաբթի, 06 Մայիսի 2021
Հինգշաբթի, 06 Մայիսի 2021 22:06

Էպիկենտրոն 06.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 06 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 06.05.2021

Published in Անցուդարձ

Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները մեծ անհարմարություններ են առաջացրել բնակիչների համար: Զտիչ կայանների բնականոն աշխատանքը խաթարվել է, արտեզյան ջրհորներն աշխատեցնելու համար գործի են գցվել էլեկտրագեներատորները:

«Ադրբեջանցի զինվորականներն իրենց դրոշներով ու ցուցանակներով առնվազն տասը կիլոմետր պետք է հետ գնան Սյունիքում իրենց տեղակայման վայրից»,- խորհրդարանում հայտարարել է ՄԻՊ-ը: Արման Թաթոյանը բավական կտրուկ է արձագանքել Մարիա Կարապետյանի ելույթին, որում «Իմ քայլական» պատգամավորը պաշտպանի աշխատանքի վերաբերյալ որոշ գնահատականներ էր հնչեցրել: ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը և հայտարարել,որ ՔՊ-ն ԱԺ ընտրությանը մասնակցելու է միայնակ:

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի միանգամից երկու ակցիա է տեղի ունեցել: Գործադիրի շենքի մոտ են հավաքվել գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների աշխատակիցները, որոնց սպառնում է գործազրկությունը: Մյուս ցույցը կազմակերպել են Ռուսաստանում ադրբեջանցու սպանելու համար դատապարտված և վերջերս Հայաստան փոխադրված Արման Առաքելյանի աջակիցները: Քաղաքացիները դժգոհել են, որ կալանավորի նկատմամբ պատժամիջոցի որևէ մեղմացում չի իրականացվում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը: Հայցվոր կողմը ներկայացրել է դատարան դիմելու փաստական հիմքերը:Պատասխանողի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ներկայացված հայցերը քաղաքական նպատակ ունեն:

Կառավարության նիստից հետո պաշտոնյաները ճեպազրույցներ են տվել: ԱԽ քարտուղարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ԶՈՒ ԳՇ նախկին պետի հասցեին՝ հայտարարելով, որ Օնիկ Գասպարյանն, իր ոլորտում հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել: Արմեն Գրիգորյանը նաև հակադարձել է Սերժ Սարգսյանին և պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ էին «անվտանգ Սյունիքում» Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցում ռուսական ավտոմեքենաները: Լրագրողների հարցերին պատասխանել է նաև ՊԵԿ նախագահը:

Հայաստան մուտք գործելիս այսուհետև թեստավորում անցնելու կարիք չի լինի, եթե քաղաքացին երկու դեղաչափով պատվաստվել է: Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամդրել կառավարությանը՝ արցախցիների աջակցության ծրագրերը ֆինանսավորելու համար: ՊԵԿ-ն էլ ապրիլին, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատմական ռեկորդ է գրանցել հարկերի հավաքման գործընթացում:

Լեռնային Ղարաբաղ, ճանապարհների ապարջափակում,գերիների վերադարձ, 1 միլիոն չափաբաժնով «Սպուտնիկ V» և հայ-ռուսական դաշնակցային կապեր: Երևանում կայացել են Սերգեյ Լավրովի բանակցությունները Արա Այվազյանի հետ: «Արցախի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Լրագրողները Սերգեյ Լավրովին խնդրել են մեկնաբանել Ալիևի հայտարարությունները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը ուժով լուծելու մասին: Ռուսաստանի ԱԳ նախարարը պատասխանել է.«Հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք»:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է: «Աստրա-զենեկա» պատվաստանյութն այժմ հասանելի է 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար, իսկ «Սպուտնիկ V»-ից կարող են օգտվել 18-54 տարեկան և քրոնիկ խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներն ու օտարերկրացիները: Չինական պատվաստանյութը կլինիկաներին կտրամադրվի հաջորդ շաբաթ: Բուժկենտրոնները հետպատվաստումային բարդություններ դեռևս չեն գրանցել, սակայն վստահեցնում են, որ բարդ իրավիճակներին լիարժեք պատրաստ են:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։