Items filtered by date: Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021
Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021 20:41

Էպիկենտրոն 29.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 29.04.2021

Published in Անցուդարձ

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է Կազան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետի հետ: Միխայիլ Միշուստինն ասել է, որ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը պայմաններ կստեղծի Անդրկովկասի կայուն զարգացման համար: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությանը: Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի վերաբերյալ:

«Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պետք է ձևավորվի չեզոք գոտի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալը: Ստեփան Մելքոնյանը նշել է, որ ամեն պետություն սահմանային այդ շերտը ձևավորելու է իր տարածքի հաշվին: Պաշտոնյան ԱԺ էր եկել մասնակցելու Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին: Պատերազմից հետո նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Սասուն Միքայելյանը: ԵԿՄ նախագահն ուշագրավ հայտարարություն է արել Սյունիքի անվտանգության վերաբերյալ:

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա է անցկացվել գործադիրի շենքի մոտ: Հավաքվածները էկոնոմիկայի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ի աշխատակիցներն էին, որոնց կրճատել են «անարդյունավետ աշխատելու» հիմնավորմամբ: Ակցիայի մասնակիցները հանդիպել են Վահան Քերոբյանի հետ: Նրանց խոսակցությունը լարվել է, երբ նախարարի պաշտոնակատարը նշել է, թե օպտիմալացումն արվում է հարկերը արդյունավետ կիրառելու համար: Քաղաքացիները հունից դուրս են եկել, երբ Քերոբյանը պատերազմում զոհված տղաներին կոչել է «մեռած երեխեք»:

Նախքան Ռուսաստան մեկնելը Փաշինյանը կառավարության նիստ է անցկացրել: Վարչապետի պաշտոնակատարը կարևոր է համարել ԵՄ-ի՝ Բաքվին ուղղված կոչը՝ նշելով, որ գերիների հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա: Քննարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությունը, Փաշինյանը պաշտոնյաներին կոչ է արել մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել: Նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ կանեփի արտադրությունը կթույլատրվի: Վահան Քերոբյանն էլ ասել է, որ ցանկանում է այնպես անել, որ գյուղացին չզբաղվի միայն գյուղատնտեսությամբ:

ԿԳՄՍ նախարարությունում կայացած ընտրություններում Հովսեփյանը հաղթել է ձայների մեծ առավելությամբ: 92 ընտրողներից 67-ը քվեարկել են Հովսեփյանի օգտին:

Դատախազությունը շարունակում է քննել արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների ու մարդասիրական նորմերի խախտումների փաստերը:Հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր՝ հայ ռազմագերիների խոշտանգման ու սպանության, խաղաղ բնակավայրերի թիրախավորման, ահաբեկության և պատմամշակութային կոթողների պղծման դեպքերի առթիվ:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։