Items filtered by date: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020 22:02

Էպիկենտրոն 11.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախի խորհրդարանն այսօր սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Առաջին ընթերցմամբ ընդունվել է 2 նախագիծ, որոնցով փոփոխություններ են կատարվում 2020 թվականի պետական բյուջեի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում: Նախատեսվում է 2020 թ-ի բյուջեի եկամուտները ավելացնել 5 միլիարդ դրամով՝ եկամուտները դարձնելով ավելի քան 126մլրդ դրամ, ծախսերն էլ՝ 136 միլիարդ դրամ՝ 14 միլիարդ ավելացմամբ: Ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:

Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն այսօր չի կայացել: ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ դատարան: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրել է անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը՝ դա գնահատելով որպես պատրվակ` նիստերը ձգձգելու համար։ Հիշեցնենք,որ Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական հաջորդ նիստը նշանակվելու է սեպտեմբերին:

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու նախաձեռնության համար: «Ձեր այս օրինակելի արարքը վկայում է մեր ժողովրդին օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանդեպ Ձեր սիրո ու հարգանքի մասին»,- Գագիկ Ծառուկյանին հղած նամակում նշել է Վեհափառը՝ ավելացնելով, որ հատկացված գումարի կեսը՝ 50 միլիոն դրամը, փոխանցվելու է պայթյունի հետևանքով զոհված հայ ընտանիքներին, իսկ մյուս կեսը՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նորոգմանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։