Items filtered by date: Երեքշաբթի, 12 Մայիսի 2020
Երեքշաբթի, 12 Մայիսի 2020 22:05

Էպիկենտրոն 12.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ուղիղ 26 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատվեց հրադադարը: Ի սկզբանե երկկողմ՝ Ստեփանակերտ-Բաքու համաձայնագիրը քննարկումների արդյունքում դարձավ եռակողմ՝ Երեւանի մասնակցությամբ, եւ արդեն քառորդ դարից ավելի պահպանվող փխրուն խաղաղության հիմքն է: Ստեփանակերտում խաղաղության փաստը արժևորում են, բայց չեն մոռանում նաեւ այն գինը, որը խաղաղության համար վճարվել է մինչեւ 1994 թվականի մայիսի 12-ը եւ դրանից հետո:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերսկսել է մարզումները: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մեր ընտրանին խստացված պայմաններում 20- օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Հավաքին մասնակցում է մեծահասակների հավաքականի 10 և երիտասարդական ընտրանու 6 ներկայացուցիչ: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններով համալրված մեր ընտրանու մարզմանը հետևել է «Էպիկենտրոն»-ի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

 Կենտրոնական բանկի դիմաց այսօր ևս բողոքի ակցիա է անցկացվել: Մի խումբ քաղաքացիներ դժգոհել են բանկերի ու վարկային կազմակերպությունների սահմանած բարձր տոկոսադրույքներից ու հաճախորդների հանդեպ վերաբերմունքից: Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, ակցիայի մասնակիցներից ոմանք բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել: Գլխավոր դրամատունը  դատապարտել է քաղաքացի Մանուել Մանուկյանի և նրա համախոհների գործողությունները ՝ դրանք որակելով միտումնավոր ուղղորդված:

«Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխվում է: Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել սահմանադրական օրենքի փոփոխություններին: Այսպիսով՝ հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվը 50 000-ից կկրճատվի մինչև 25 000: Իսկ այսօրվա նիստը, որում շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումը, բավական թեժ է անցել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հարությունյանը Արման Թաթոյանին մեղադրել է երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ: Օմբուդսմենը, ի պատասխան, կոչ է արել չհամարձակվել ձայն բարձրացնել իր վրա: Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Էդմոն Մարուքյանի՝ մանդատը վայր չդնելու մասին հայտարարությանը:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, հաշվի առնելով Երևանի ու մարզերի բնակիչներից ստացված մեծաթիվ նամակները, մեծ թափ է հաղորդել սոցիալական աջակցության ծրագրերին: Հերթական անգամ հիմնադրամն առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատակացրել Արմավիր, Մեծամոր քաղաքների և հարակից համայնքներին կարիքավոր ընտանիքներին: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամը Երևանում շարունակում է կանխարգելիչ միջոցառումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։