Items filtered by date: Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020
Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 06.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 06.11.2020

Published in Անցուդարձ

Հայրենիքի պաշտպանության ամենավճռական պահերին նրա զավակները միավորվում են: Հայաստանում է նաև հայ և ռուս ընթերցողի ամենասիրելի հեղինակներից մեկը՝ մանկագիր Նարինե Աբգարյանը: Նա հայրենիք է վերադարձել աջակցելու թիկունքում ժենգյալով հաց թխող արցախցի կանանց: Նախաձեռնության ամբողջ հասույթը նախատեսվում է ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին:

Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հումանիտար հետևանքների հարցը: Ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցներին և ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել: «Ձեր լռության պատճառով վաղը ձեր երեխաներն են ֆոսֆորային զենքի գրոհի ենթարկվելու թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից»,- նշել է Զոհրաբյանը: Նա նիստին ներկա կին պատգամավորներին հարց է տվել. «Ձեզանից որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ի՞նչ է զգում հայ մայրը, որի որդուն թուրք-ադրբեջանական տեռորիստները խոշտանգում են և խոշտանգված նկարը ուղակում ծնողին»:

Երևանյան ծննդատներից մեկից տուն են գնացել արցախցի զույգ եղբայրներ Նարեկն ու Լևոնը: Փոքրիկները ծնվել են ժամանակից շուտ: Տղաների հայրը երկար սպասված լուրը հոսպիտալում էր ստացել. նա վիրավորվել էր առաջնագծում, սակայն արդեն ապաքինվել է:

Ներկայացվող կադրերը հոլիվուդյան ֆիլմերից չեն: Արցախի մեր գործընկերների բացառիկ նկարահանման հերոսներն այս անգամ Թաղավարդ գյուղը պահող հայ մարտիկներն են, որոնք շարունակում են ջարդել հարձակման փորձեր կատարող ադրբեջանա-թուրքական զորամիավորումներին և սիրիացի վարձկաններին: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները նաև թշնամու կրակի տակ հատուկ գործողությամբ մարտի դաշտից դուրս են բերել հայկական կողմի 2 վիրավորներին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: «Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը»,- նշված է ԲՀԿ նախագահի նամակում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: «Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը»,- նշված է ԲՀԿ նախագահի նամակում:

Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի պատճառով Հայաստանում գնաճ չի կարող լինել, խորհրդարանում կրկին հայտարարել է Էկոնոմիկայի նախարարը: «Այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլար արժեքը չեն գերազանցում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, ապա դա շուկայական հավասարակշիռ գնի վրա չի ազդում:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, կեսօրին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ամբողջ գիշեր քաղաքը եղել է ադրբեջանաթուրքական ուժերի ինտենսիվ կրակի տակ: Հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են 3 խաղաղ բնակիչ: Նրանցից երկուսը երիտասարդ եղբայրներ են՝ Արկադի և Էրիկ Արսենի Հախումյանները, մյուսը՝ նրանց 80-ամյա տատն է՝ Սվետլանան, ում տղաները գնացել էին տեսության: Թշնամին ամբողջ գիշեր խփել է նաև Շուշիին: Բերդաքաղաքում հրդեհվել են մի քանի բնակելի տներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։