Items filtered by date: Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2020
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 20.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրվա վերջում արդեն ՊՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նոր լուսանկարներ, որոնցում երևում է թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքը՝ ընկած դաշտային տարածքում: «Տեսնես՝ ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»,- լուսանկարներին կից գրել է Շուշան Ստեփանյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթելուց հետո ծավալուն հարցազրույց է տվել Chess 24-ին՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին: Հայ շախմատիստը նշել է, որ իր տոհմը սերում է Արցախից ու ինչպես իր պապերը, այնպես էլ ինքը պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստում քննարկել է Ղարաբաղի հարցը և արդեն այս շաբաթ պատրաստվում է համաձայնեցնել և հրապարակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունները վերսկսելու կոչով տեքստ: Ռազմական գործողությունները դադարեցնելու և գործընթացը քաղաքական դաշտ տեղափոխելու մասին է խոսել նաև Կրեմլի մամուլի խոսնակը: Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայլին ԵՄ-ից պահանջել է սահմանափակումներ մտցնել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար՝ հայտարարելով,որ Ալիևը սրբապիղծ պատերազմ է մղում հայերի դեմ:

«Հայաստանի սահմանին կրակոցները որպես ագրեսիա գնահատելը և ՀԱՊԿ-ին դիմելը վաղ է»,- խորհրդարանում լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ԱԺ էր եկել մասնակցելու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, փոխնախարարի հետ փակ հանդիպման մանրամասներին չի անդրադարձել: Պատգամավորն իր մտահոգություններն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրա շուրջ ընթացող իրադարձությունների մասին:

«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է: Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- ՖԲ-ում գրել է ՊՆ մամուլի խոսնակը: Առավոտյան Արցախի նախագահի խոսնակը հայտնել էր,որ ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: Մարտերին զուգահեռ նոր մանրամասներ են հայտնի դարձել պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին: Պարզվել է, որ ՊԲ-ի կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկն արտադրվել է այս տարվա հունիսին Կանադայում և դրոնի վրա տեղադրվել սեպտեմբերին:

Հայրենիք ունենալն այստեղ ապրող ժողովրդի վաստակն է, իսկ Հայրենիքի ու սեփական ժողովրդի ազգապահպան գործում ամենամեծ ուժը միևնո՛ւյն ճակատում միասնական բռունցք դառնալը: Այս սկզբունքով էլ տարբեր տարիքի ու մասնագիտության տեր հայորդիներն այժմ առաջնագիծ մեկնելուց առաջ վարժանքների են մասնացում: Հակատանկային հմտությունները յուրացնող կամավորականները հայտարարում են. ինչպես վարժանքների ընթացքում,այնպես էլ մարտի դաշտում լիովին պատրաստ են շարքից հանել հակառակորդի յուրաքանչյուր թիրախ:

Երևանի ավագանին հերթական նիստն է գումարել: Ներկաները խոսել են պատերազմական այս օրերին թիկունքն առողջ պահելու և հիվանդանոցների՝ առանց այն էլ գերբեռնվածության խնդիրն ավելի չսրելու մասին: Ավագանու անդամները քաղաքապետարանին հորդորել են ավելի հետևողական լինել հատկապես հասարակական տրանսպորտին, որտեղ հակահամաճարակային կանոններն առավել հաճախ են խախտվում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։